Համայնքային հանդիպումներ (դեկտեմբեր, 2025)
Արտաքին տեսք
2025 թվականի դեկտեմբերի 5-7-ին «Վիքիմեդիա Հայաստանը» Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցում կազմակերպել էր նախապես ծրագրված համայնքային եռօրյա Վիքիհավաք՝ հանդիպում-քննարկում Կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Հավաքի ընթացքում տեղի են ունեցել Կազմակերպության Խորհրդի ընտրությունը՝ առցանց և առկա ձևաչափերով։ Հավաքին մասնակցեցել են 29 վիքիպեդիստ։
Հավաքի ընթացքում՝
- Արշակ Շահենյանը և Մհեր Բեքարյանը ներկայացրեցին «Վիքիմեդիա Հայաստանի» իրականացրած կրթական նախագծերն ու ապագա ծրագրերը։
- Արշակ Շահենյանը ներկայացրեց «Վիքիմեդիա Հայաստանի» կատարած և սպասվող գործունեությունը, դերը Վիքիմեդիա շարժման մեջ և կազմակերպեց ինտերակտիվ խաղ-հարցում, որտեղ համայնքի անդամները պատասխանեցին «Վիքիմեդիա Հայաստանի» գործունեության վերաբերյալ հարցերին։
- Մարի Ավետիսյանը ներկայացրեց Կենտրոնական և արևելյան երիտասարդական խմբի վերջին միջոցառումները։
- Քննարկվեց միջազգային ծրագրերում ներգրավվածության հնարավորությունները։
- Հավաքի մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկները «Վիքիմեդիա Հայաստանի» գործունեության բարելավման ուղղությամբ՝ ընդգծելով նոր գաղափարներ և նախաձեռնություններ, որոնք կարող են նպաստել համայնքի զարգացմանը։
- Քննարկվեց «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության 2026 թվականի ռազմավարության առաջարկների մշակմանը։ Մասնակիցները բաժանվեցին 3 խմբի, գաղափարներ փոխանակեցին և ներկայացրին իրենց առաջարկները։
- Կազմակերպության ներկա 19 և առցանց 20 անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ «Վիքիմեդիա Հյաստանի» արտահերթ համաժողովը, որի ընթացքում ընտրվեց Կազմակերպության նոր խորհուրդ։
Աշխատանքային այս գործընթացը նպաստեց մեր համայնքի անդամների միջև համագործակցության ամրապնդմանը և մեր ապագա ծրագրերի առավել արդյունավետ պլանավորմանը։
