Համայնքային հանդիպումներ (ապրիլ, 2026)
Արտաքին տեսք
Հանդիպում-քննարկում
ապրիլի 8, 2026
2026 թվականի ապրիլի 8-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում տեղի է ունեցել նախապես ծրագրված հանդիպում-քննարկում Կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր առկա ձևաչափով, տրամադրվել էր նաև առցանց ZOOM հարթակ։
Հավաքին գրասենյակում մասնակցեց վիքիհամայնքի 4 անդամ, ևս 9՝ առցանց։
- Բացման խոսքով ելույթ ունեցավ «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանը, ներկայացրեց 2026 թվականի առաջին եռամսյակի «Վիքիմեդիա Հայաստանում» կատարված աշխատանքները, միջոցառումները և խոսեց առաջիկա ամիսներին սպասվող նախագծերի մասին։
- Արտաշես Թադևոսյանը խոսեց Վիքիակումբների ակտիվության խնդրից։ Նոր խմբագրող սերունդ ներգրավելու և վիքիակումբական խմբագիրների ակտիվության մասին կարծիքներ արտահայտեցին Արշակ Շահենյանը, Արգամ Հակոբյանը և Արշո Այվազյանը։ Առաջարկվեց այս խնդիրն ուսումնասիրել և առանձին քննարկել առաջիկա ամսին։
- Մարի Ավետիսյանը և Արշակ Շահենյանը խոսեցին Հայաստանի Վիքիմեդիա համայնքի անդամների միջազգային միջոցառումներին մասնակցելու մասին։
- Խոսվեց սպասվող նախագծերի հնարավոր ժամկետների, թիրախային խմբերի մասին։
- Ամփոփման խոսք ասաց Արշակ Շահենյանը։