Խորհուրդ/Արձանագրություն/07.07.2024
կազմակերպության Խորհրդի նիստի
Նիստին մասնակցեցին՝
Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար
Արթուր Ենգոյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար
Գարրի Դավթյան՝ Խորհրդի նախագահ, մասնակցությունը հեռավար
Նիստին ներկա էին Խորհրդի 5 անդամից 3-ը: Քվորումն ապահովված էր:
1) Քննարկում կազմակերպությանն անդամակցության նոր դիմումների վերաբերյալ,
1․1) Քննարկում Սվետլանա Մանուկյանի կազմակերպության անդամակցության վերաբերյալ,
1․2) Քննարկում Սվետլանա Խաչատրյանի կազմակերպության անդամակցության վերաբերյալ,
1․3) Քննարկում Գագիկ Սարգսյանի կազմակերպության անդամակցության վերաբերյալ,
2) Քննարկում «Վիքիմեդիա» շարժման նոր կանոնադրության վերաբերյալ,
3) Կազմակերպության տերական պլանի վերաբերյալ քննարկում։
1․ Օրակարգային առաջին կետի շրջանակներում խորհրդի նախագահ Գարրի Դավթյանի կողմից ներկայացվեց օրակարգային բոլոր կետերը, որից հետո խոսք փոխանցեց խորհրդի քարտուղար Արթուր Ենգոյանին առավել մանրամասն ներակայցնելու դիմումները կազմակերպության անդամակցության վերաբերյալ։ Վերջինիս կողմից դիմողների ամբողջությամբ ներակայցվելուց հետո տեղի ունեցավ քվեարկություն։
2․ Օրակարգային երկրորդ կետին անդրադառնալով խորհրդի նախագահը խոսք փոխանցեց կազմակերպության նախագահին, առավել մանրամասն ներկայացնելու «Վիքիմեդիա» շարժման նոր կանոնադրության վերաբերյալ։ Կազմակերպության նախագահի կողմից ներկայացվեց «Վիքիմեդիա» շարժման նոր կանոնադրության վերաբերյալ որոշակի ինֆորմացիա, որից հետո խոսք փոխանցվեց կազմակերպության խորհրդի նախագահին, որից հետո էլ կազմակերպվեց քվեարկության։
3․ Օրակարգային երրորդ կետին անդրադառնալով կազմակերպության նախագահի կողմից ներկայացվեց տարեկան պլանի վերաբերյալ, առավել մանրամասն ներկայացվեց որոշակի միջոցառումների և դրանց արդյունավետության վերաբերյալ, որից հետո խոսք փոխանցվեց խորհրդի նախագահին։ Կազմակերպվեց քվեարկություն «ուսուցչական վիքիահավաք» միջոցառման դադարեցման վերաբերյալ, որին տրամադրվող ռեսուրսները կտրամադրվեն կազմակերպության առավել արդյունավետ միջոցառումները հնարավորինս բարձր մակարդակով կազմակերպելու համար։
1․ Բավարարել Սվետլանա Մանուկյանի կազմակերպության անդամակցության վերաբերյալ դիմումը,
2․ Բավարարել Սվետլանա Խաչատրյանի կազմակերպության անդամակցության վերաբերյալ դիմումը,
3․ Բավարարել Գագիկ Սարգսյանի կազմակերպության անդամակցության վերաբերյալ դիմումը,
4. Հավանություն տալ «Վիքիմեդիա» շարժման նոր կանոնադրությանը,
5․ Բավարարվեց առաջարկը «ուսուցչական վիքիահավաք» միջոցառումների դադարեցման վերաբերյալ։
Խորհրդի քարտուղար՝ Ա․ Ենգոյան
Խորհրդի նախագահ՝ Գ․ Դավթյան
