Խորհուրդ/Արձանագրություններ/31.03.2021

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հունվարի 25, 2022

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 7
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
31 մարտի, 2022 թ․


Նիստին մասնակցեցին՝


Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Դավիթ Մինասյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Գոհար Ղուլյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Մարիամ Կարապետյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Գարրի Դավթյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար

Տիգրան Զարգարյան՝ Խորհրդի նախագահ, մասնակցությունը հեռավար


Նիստին ներկա էին Խորհրդի 6 անդամից 6-ը: Քվորումն ապահովված էր:


Նիստին հրավիրված էր`


Սուսաննան Մկրտչյան՝ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախագահ, մասնակցությունը հեռավար


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․ Ենգոյան Արթուրի անդամակցության դիմումի քննարկում․ Արթուրի մասնագիտական կենսագրությունը կներկայացնի Սուսաննա Մկրտչյանը։

2․ Անդամությունից դուրս գալու դիմումի քննարկում։

3․ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության հարաբերությունը Աֆքոմի հետ․ Ներկայացնող Տիգրան Զարգարյան։

4․ Բանակցություններ հայաստանյան տարբեր կառույցների հետ․ Ներկայացնող Դավիթ Մինասյան։

5․ Այլ հարցեր։



Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․ Սուսաննա Մկրտչյանը ներկայացնելով Արթուր Ենգոյանին, նշեց որ Արթուրը եղել է Գյումրու Վիքի կառույցի ղեկավարը, և հանդիսանալով աշխատակազմի անդամ, ըստ կանոնադրության պետք է դադարեցներ իր անդամությունը կառույցին։ Ներկայումս Արթուրը աշխատակազմի անդամ չէ, և ցանկություն է հայտնել վերաանդամագրվել կառույցին։

2․ Անդամությունից դուրս գալու դիմումի հայտի քննարկումը որոշվեց թողնել հաջորդ նիստին, քանի որ դիմումը այդ պահին առկա չէր։ Հանձնարարվեց Տիգրան Զարգարյանին, հաջորդ նիստին ներկայացնել դիմումը։

3. Տիգրան Զարգարյանը նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ 2022 թ․ ապրիլի 6- ին նախատեսված է «Վիքիմեդիա Հայաստան» խորհրդի հանդիպումը ԱՖքոմի կողմից նշանակված ներկայացուցչի հետ։ Աֆքոմի ներկայացուցիչը պետք է Խորհդին ներկայացնի թե ինչ է Աֆքոմը պատրաստում կիրառել «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության դեմ։   Ծավալվեց ակտիվ քննարկում, հարցի վերաբերյալ ելույթներ ունեցան նիստին ներկա Խորհրդի բոլոր անդամները։

4․ Դավիթ Մինասյանը տեղեկացրեց, որ հանդիպումներ և շահավետ քննարկումներ են կայացել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի», Մայր Աթոռի «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի», «Ինտերնետ հանրության, ինչպես նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հիմնադրամի կողմից այդ կառույցների մասնագետների համար Վիքի բովանդակության ստեղծման համար դասընթացների անցկացման հարցերը։


Ո Ր Ո Շ Ու Մ

1․ Խորհուրդը միաձայն քվեարկեց Արթուր Ենգոյանի անդամակցության օգտին։

2․ Անդամությունից դուրս գալու դիմումի հայտի քննարկումը որոշվեց թողնել հաջորդ նիստին, քանի որ դիմումը այդ պահին առկա չէր։

3․ Ընդունվեց որոշում, որ ապրիլի 6-ի առցանց հանդիպմանը պետք է մասնակցեն Խորհրդի բոլոր այն անդամները, ովքեր ի վիճակի կլինեն։

4․ Ձեռք են բերվել մի շարք սկզբունքային պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար։


Խորհրդի քարտուղար՝                   Գ․ Դավթյան
Խորհրդի նախագահ՝                   Տ․ Զարգարյան