Խորհուրդ/Արձանագրություններ/23.01.2026
կազմակերպության Խորհրդի նիստի
Նիստին մասնակցեցին՝
Արթուր Խումարյան՝ Խորհրդի նախագահ
Սեդա Այդինյան՝ Խորհրդի քարտուղար
Արշալույս Այվազյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար
Սոնա Խոսրովյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար
Սվետլանա Խաչատրյան՝ Խորհրդի անդամ
Նիստին ներկա էին Խորհրդի 5 անդամից 5-ը: Քվորումն ապահովված էր:
1) Կազմակերպության ռազմավարության քննարկում։
2) Անդամակցության նոր հայտերի ընդունում։
3) Վերջին երկու համաժողովներին չմասնակցած անդամների կարգավիճակի փոփոխություն։
1․ Օրակարգային առաջին հարցին անդրադառնալով՝ Խորհրդի նախագահ Արթուր Խումարյանը խոսել է Կազմակերպության ռազմավարության կարևորության մասին՝ նշելով, որ փաստաթուղթը գործում է 2023-2026 թվականների համար։
2․ Օրակարգային առաջին հարցին անդրադառնալով՝ քննարկվել է Խորհրդի քարտուղար Սեդա Այդինյանի՝ Կազմակերպության անդամակցության հայտը։ Վերստուգող հանձնաժողովը ընդունել է հայտը, քանի որ վերջինս համապատասխանում է Վիքիմեդիա Հայաստանի անդամակցության դիմումների ստանդարտներին։ Խորհուրդը ևս միաձայն ընդունել է Սեդա Այդինյանի՝ Կազմակերպությանը անդամակցելու հայտը։
3․ Օրակարգային երկրորդ հարցին անդրադառնալով՝ քննարկվել է վերջին 2 համաժողովներին չմասնակցած (անհարգելի բացակայություն) անդամներին անդամության կարգավիճակից զրկելու հարցը։ Վերստուգող հանձնաժողովը ներկայացրել է այդ անդամների ցանկը․
Ալեքսեյ Չալաբյան
Աննա Ալեքսանյան
Արևիկ Չալյան
Դավիթ Արևյան
Դավիթ Մինասյան
Լիլիթ Թարխանյան
Լիլիթ Մկրտչյան
Յուրիկ Մկրտչյան
Սյուզաննա Ոփյան
Վահան Գրիգորյան
Վարդան Մնացականյան
Վարդուհի Ղազարյան
Վարդուհի Նարիմանյան
Տաթևիկ Պողոսյան
Մարսելա Խուրշուդյան
Խորհուրդը միաձայն որոշել է դադարեցնել նշված մարդկանց անդամության կարգավիճակը։
1. Ընդունել Սեդա Այդինյանի անդամակցությունը և ներառել անդամների ցանկում։
2. Ըստ Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության կանոնադրության Հոդված 3-ի 21-րդ կետի 3-րդ ենթակետի՝ դադարեցնել Վերստուգող հանձնաժողովի կողմից ներկայացված անձանց անդամակցությունը` տեղեկացնելով նշված անձանց անդամակցության դադարեցման մասին։
Խորհրդի քարտուղար՝ Ս․ Այդինյան
Խորհրդի նախագահ՝ Ար․ Խումարյան
