Խորհուրդ/Արձանագրություններ/21.02.2020

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
փետրվարի 21, 2020


ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 7
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
21 փետրվարի, 2020 թ․

Նիստին ներկա գտնվեցին Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Վիքիմեդիա Հայաստան) Խորհրդի 3 (երեք) անդամներից 3-ը (երեքը)՝ նախագահ Վահագն Փիլիպսյանը, քարտուղար Տիգրան Ազիզբեկյանը և անդամ Մարսելա Խուրշուդյանը, ինչպես նաև կազմակերպության Նախագահ Սուսաննա Մկրտչյանը, Վերահսկող հանձնաժողովի բոլոր երեք անդամները՝ Վարդան Մնացականյանը, Դավիթ Պողոսյանը և Նարեկ Ավետիսյանը, կազմակերպության անդամներ Դավիթ Մինասյանը, Վիոլլա Մոսիկյանը, Անուշ Մկրտչյանը, Դավիթ Արևյանը, Աննա Ալեքսանյանը, աշխատակից-անդամ Մհեր Բեքարյանը, աշխատակից Դավիթ Սարգսյանը։ Նիստի սկսվելուց (18։00) 23 րոպե անց նիստին ժամանեց կազմակերպության անդամ Հայկ Հարությունյանը։

Վիքիմեդիա Հայաստանի բոլոր անդամները ծանուցվել են սույն նիստի անցկացման վայրի և ժամկետների, ինչպես նաև օրակարգի մասին։ Եղել են արձագանքներ այն մասին, որ անդամներից ոմանք շնորհակալություն են հայտնել ծանուցման համար։

Խորհրդի նախագահը տեղեկացրեց նիստի հյուրերին, որ յուրաքանչյուրը կարող է ազատորեն ներկայացնել իր դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ։

Խորհրդի նախագահը ներկայացրեց նիստի օրակարգային քննարկվող հարցերը։

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․Վիքիմեդիա Հայաստանի կանոնադրական բարեփոխումներ։

2․Վիքիմեդիա Հայաստանի առաջիկա ծրագրերի ներկայացում։

3․Վիքիմեդիա Հայաստանի անդամությունից հրաժարվելու և անդամագրվելու դիմումների քննարկում։

Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը խորհրդի անդամներին և ներկաներին ներկայացրեց Վերահսկող հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 17-ի արձանագրությունը, որով հանձնաժողովը գործող կանոնադրության 4-րդ հոդվածի 4․4․ կետի համաձայն պահանջում է հրավիրել կազմակերպության արտահերթ համագումար՝ օրակարգային հարցեր ներկայացնելով նոր կանոնադրության հաստատման և կազմակերպության՝ տևական ժամանակ (2 և ավել տարի) ոչ ակտիվ անդամների հետագա անդամության շարունակման նպատակահարմարության հարցերը։

Քննարկմանը իրենց կարծիքները հայտնեցին խորհրդի քարտուղար Տիգրան Ազիզբեկյանը, խորհրդի անդամ Մարսելա Խուրշուդյանը, կազմակերպության անդամ Դավիթ Մինասյանը, աշխատակից-անդամ Մհեր Բեքարյանը, ինչպես նաև Վերահսկող հանձնաժողովի անդամները։

Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանի կողմից ներկայացվեց արտահերթ համագումար անցկացնելու գործողությունների պլան-առաջարկը, կանոնադրական բարեփոխումների համար անհրաժեշտ գործողությունները։ Վ․Փիլիպոսյանը ներկայացրեց, որ այժմ կանոնադրության նախագծի մշակմամբ զբաղվում է Վիքիմեդիա Հայաստանին իրավաբանական ծառայություններ մատուցող Լեգալլաբ իրավաբանական ընկերությունը։ Այդ աշխատանքներին խորհրդի կողմից ներգրավված է խորհրդի նախագահը։ Նախագծի պատրաստման աշխատանքներին ներգրավվելու ցանկություն է հայտնել կազմակերպության անդամ Նորայր Բաղդասարյանը, ում տրվել է այդ հնարավորությունը։ Վ․Փիլիպոսյանը առաջարկեց նաև, որ համագումարն անցկացվի Ծաղկաձոր քաղաքում 2020 թվականի մարտի 14-ին։

2․Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը ներկաներին հայտնեց, որ կազմակերպության նախագահին, աշխատակիցներ Մհեր Բեքարյանին և Դավիթ Սարգսյանին խնդրել է մասնակցել նիստին, ներկայացնել Վիքիմեդիա Հայաստանի առաջիկա երկու-երեք ամիսների ծրագրերը։

Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը ներկայացրեց վիքիդասընթացների շրջանակներում տարբեր հաստատությունների հետ համագործակցությունները, այդ թվում՝ Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, Հայ կրթական հիմնարկության հետ։ Նշեց, որ ստեղծվելու են նոր մասնագիտական վիքիխմբեր, արդեն ձևավորված բժիշկների խումբը ուժեղացվելու է, կազմակերպվելու են մի շարք եռօրյակներ, ուսուցիչների դասընթաց-հավաք։ Արձագանքեց Տիգրան Ազիզբեկյանը և հարցեր ուղղեց։

Վիքիմեդիա Հայաստանի աշխատակից Դավիթ Սարգսյանը պատմեց առաջիկա միջոցառումների (եռօրյակ, երկօրյակ, վիքիճամբար, ուսուցիչների դասընթաց) և դրանց կազմակերպչական աշխատանքների մասին։ Արձագանքեցին Տիգրան Ազիզբեկյանը, Վահագն Փիլիպոսյանը, Մարսելա Խուրշուդյանը, Հայկ Հարությունյանը, Աննա Ալեքսանյանը։

Վիքիմեդիա Հայաստանի աշխատակից-անդամ Մհեր Բեքարյանը ներկայացրեց առաջիկա վիքինախագծերը (CEE Spring, Վիքին սիրում է Երկիրը), խոսեց գրասենյակի վերանորոգման արդյունքների, կազմակերպությունում տեղի ունեցած ֆինանսական աուդիտի, գույքային հաշվառման մասին։ Արձագանքեցին Տիգրան Ազիզբեկյանը, Վահագն Փիլիպոսյանը, Վարդան Մնացականյանը։

3․Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը խորհրդի անդամներին և ներկաներին ներկայացրեց, որ կազմակերպությունը ստացվել է անդամության դադարեցման 1 (մեկ) և անդամագրվելու 16 (տասնվեց) դիմում։

3․1․Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հայտնեց, որ կազմակերպության անդամ Դավիթ Սարոյանը կազմակերպությանն իր անդամությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել՝ հիմնվելով կանոնադրության 3․3․1 (բ) կետի։ Դիմումը ստորագրված է 2020 թվականի փետրվարի 10 ամսաթվով։

3․2․Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը քննարկման դրեց կազմակերպությանն անդամագրվելու դիմումները։ Վ․ Փիլիպոսյանը հայտնեց, որ անդամության դիմումներ են իրեն հանձնել Սարգիս Ղազարյանը, Օլեսյա Սահակյանը, Գոհար Նալբանդյանը, Գարրի Դավթյանը, Նարեկ Դզոյանը, Վարդուհի Նարիմանյանը, Արարատ Եգանյանը, Աշոտ Ոսկանյանը, Արփենիկ Չարչյանը։ Մարսելա Խուրշուդյանին են անդամության դիմումներ հանձնել Արման Ղուկասյանը, Լևոն Ղուկասյանը, Վարդիթեր Պետրոսյանը, Մոնիկա Ղարսյանը։ Կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանին են անդամության դիմումներ հանձնել Անահիտ Բաղդասարյանը, Անաիդա Ղազարյանը, Տիգրան Զարգարյանը։

Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը առաջարկեց մերժել բոլոր այն հայտերը, որոնց մեջ նպատակ բաժնում նշված տեղեկատվությունը չի համապատասխանում Վիքիմեդիա Հայաստանի պահանջներին և առաջնահերթություններին, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված պահանջներին։ Վահագն Փիլիպոսյանը ներկայացրեց իրեն և Սուսաննա Մկրտչյանին ներկայացված դիմումները, այնուհետև Մարսելա Խուրշուդյանը ներկայացրեց իրեն հանձնված դիմումները։

Վերջին դիմումների (Արման Ղուկասյան, Լևոն Ղուկասյան, Վարդիթեր Պետրոսյան, Մոնիկա Ղարսյան) վերաբերյալ իր առարկությունները հայտնեց Վերահսկող հանձնաժողովի անդամ Վարդան Մնացականյանը՝ նշելով որ նշված անձինք Վիքիմեդիա Հայաստանի գործունեության ընթացքում որևէ ակտիվություն չեն դրսևորել, չեն հանդիսանում Հայերեն Վիքիպեդիայի ակտիվ խմբագիր։ Մարսելա Խուրշուդյանն առարկեց, որ այդ անձինք Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրներ են, հայտնեց, որ նրանցից Լևոն Ղուկասյանը կարող է կազմակերպությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ ակումբ բացելով Ակունք գյուղում։ Վարդան Մնացականյանը հայտնեց, որ ակումբ բացելու համար կազմակերպության անդամ դառնալը պարտադիր չէ։

Վահագն Փիլիպոսյանը հարցադրում կատարեց, թե ինչպիսի ակտիվություն է ցուցաբերել Վիքիմեդիա Հայաստանում Տիգրան Զարգարյանը։ Մհեր Բեքարյանը տեղեկացրեց, որ տվյալ անձը երկար տարիներ տարածել է վիքիշարժումը, հանդիսացել է Վիքիմեդիա Հայաստանի աջակից և գաղափարակից։

Ո Ր Ո Շ Ու Մ

Քնարկելով օրակարգային առաջին հարցը՝ 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել Վիքիմեդիա Հայաստանի արտահերթ համագումար անցկացնել 2020 թվականի մարտի 14-ին Ծաղկաձոր քաղաքում։ Ընդունվեց այն պլան-առաջարկը, որի համաձայն մինչև համագումարը կանոնադրության նախագծի վերաբերյալ պետք է անցկացնել քննարկումներ, որպեսզի անդամները հնարավորություն ունենան ակտիվորեն մասնակցել կանոնադրության նախագծի մշակման աշխատանքներին։

Քնարկելով օրակարգային երրորդ հարցի 3․1․ կետը՝ 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել Վիքիմեդիա Հայաստանին Դավիթ Սարոյանի անդամությունը դադարեցնելու դիմումը։

Քնարկելով օրակարգային երրորդ հարցի 3․2․ կետը՝

3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությանը անդամագրվելու Սարգիս Ղազարյանի, Օլեսյա Սահակյանի, Գոհար Նալբանդյանի, Գարրի Դավթյանի, Նարեկ Դզոյանի, Վարդուհի Նարիմանյանի, Արարատ Եգանյանի, Անահիտ Բաղդասարյանի, Անաիդա Ղազարյանի դիմումները,

2 կողմ (Մարսելա Խուրշուդյան, Տիգրան Ազիզբեկյան), 1 ձեռնպահ (Վահագն Փիլիպոսյան), 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությանը անդամագրվելու Արման Ղուկասյանի, Լևոն Ղուկասյանի, Վարդիթեր Պետրոսյանի, Մոնիկա Ղարսյանի, Տիգրան Զարգարյանի դիմումները,

0 կողմ, 0 ձեռնպահ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժել Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությանը անդամագրվելու Աշոտ Ոսկանյանի, Արփենիկ Չարչյանի դիմումներն այն պատճառաբանությամբ, որ Աշոտ Ոսկանյանի 16 տարեկանը դեռ չի լրացել, իսկ Արփենիկ Չարչյանն իր դիմումում գրել է, որ ցանկանում է անդամագրվել Վիքիմեդիա Հայաստանին, որպեսզի բարելավի իրավական թեմաներով հոդվածները։

Խորհրդի քարտուղար՝                   Տ․ Ազիզբեկյան
Խորհրդի նախագահ՝                   Վ․ Փիլիպոսյան