Խորհուրդ/Արձանագրություններ/16.06.2021

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հունիսի 16, 2022

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 10
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
16 հունիսի, 2022 թ․


Նիստին մասնակցեցին՝


Դավիթ Մինասյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Գոհար Ղուլյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Մարիամ Կարապետյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Գարրի Դավթյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար

Տիգրան Զարգարյան՝ Խորհրդի նախագահ, մասնակցությունը հեռավար


Նիստին ներկա էին Խորհրդի 6 անդամից 5-ը: Քվորումն ապահովված էր:


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության հունիսի 15-ի համաժողովի արդյունքների քննարկում և արտահերթ համաժողովի կազմակերպում։ Ներկայացնող՝ Տիգրան Զարգարյան։

2. Այլ հարցեր։



Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․ Տիգրան Զարգարյանը տեղեկացրեց, որ կազմակերպության նախագահի թեկնածուներից Վահագն Փիլիպոսյանը էլեկտրոնային նամակով ներկայացրել է ինքնահրաժարականի դիմում, որի արդյունքում քվեարկության հաջորդ փուլին կմասնակցեն Արամ Սողոմոնյանը և Արշակ Շահինյանը։ Որոշվեց արտահերթ համաժողովը անցկացնել հունիսի 21-ին։ 2․ Խորհրդի անդամները նշեցին որ կազմակերպության կանոնադրությունը կարիք ունի լրամշակման, քանի որ հստակություն չկա կազմակերպության նախագահի ընտրության և ձայների հաշվարկման հարցում այն դեպքում, եթե թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել «պարզ մեծամասնության» շեմը։



Ո Ր Ո Շ Ու Մ

1․ ա/ Կազմակերպության անդամների էլ․ փոստերին ուղարկել ծանուցում առ այն, որ 2022 թ․ հունիսի 21-ին հրավիրվում է արտահերթ համաժողով, որպես հունիսի 15-ի համաժողովի շարունակություն՝ թեկնածուների վերաքվեարկության և օրակարգի չսպառված կետերի իրականացման համար։ Պատասխանատու Տիգրան Զարգարյան։

բ/ Հանձնարարել Մհեր Բեքարյանին Մետա հարթակում և կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրել սպառիչ տեղեկատվություն 2022 թ․ հունիսի 21-ի արտահերթ համաժողովի մասին։

2․ Քննարկել իրավաբանների հետ հունիսի 21-ին կայանալիք քվեարկություններում անցողիկ ձայները հաշվելու կարգը, եթե դրանք լուսաբանված չեն կազմակերպության Կանոնադրությունում։ Հունիսի 21-ի արտահերթ համաժողովում այդ ժամանակավոր կարգը ներկայացնել հաստատման։


Խորհրդի քարտուղար՝                   Գ․ Դավթյան
Խորհրդի նախագահ՝                   Տ․ Զարգարյան