Խորհուրդ/Արձանագրություններ/15.07.2019

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հուլիսի 15, 2019


ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 4
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
15 հուլիսի, 2019 թ․, Երևան, Արշակունյանց 4

Նիստին ներկա գտնվեցին Խորհրդի 3 (երեք) անդամներից 3-ը (երեքը)՝ Մարսելա Խուրշուդյանը, Տիգրան Ազիզբեկյանը և Վահագն Փիլիպոսյանը, ինչպես նաև կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը, կազմակերպության անդամ Ալեքսեյ Չալաբյանը (Խորհրդի նախկին անդամ) և Աշոտ Գաբրիելյանը, կազմակերպության աշխատակից-անդամներ Լիլիթ Թարխանյանը և Դավիթ Սարոյանը, աշխատակից Դավիթ Սարգսյանը, կազմակերպության Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ Վարդան Մնացականյանը և Դավիթ Պողոսյանը։


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․կազմակերպությունում կառավարման աուդիտ անցկացնելու նպատակով այդ աշխատանքներն իրականացնող կազմակերպության ընտրություն

2.կազմակերպությունում աշխատանքային գործընթացները կազմակերպողի հստակեցում և այդպիսի լիազորությունների տրամադրում,

3.անդամության դիմումի ձևի, դիմումների ընդունելության կարգի հաստատում,

4.անդամության 2 դիմումի քննարկում,

5.Խորհրդին աշխատակիցների կողմից իրենց կատարած աշխատանքների ամենամսյա հաշվետվությունների տրամադրման կարգի և ժամկետների հաստատում,

6.կազմակերպության կողմից տեղական և արտասահմանյան ուղևորությունների ու գործուղումների մեկնողների ընտրության կարգի հաստատում,

Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

Նիստի սկզբում Վահագն Փիլիպոսյանը առաջարկեց, որպեսզի Խորհուրդն ընդառաջի կազմակերպության անդամ Ալեքսեյ Չալաբյանի գրավոր խնդրանքը և օրակարգային առաջին հարցի քննարկումը 45 րոպեով տեղափոխենք ավել ուշ, քանի որ վերջինը շատ է ցանկանում մասնակցել, բայց փոքր ինչ կուշանա։ Խորհուրդը միաձայն համաձայնվեց։ Այսպիսով օրակարգային հարցերի քննարկումը կատարվեց ստորև նշված հերթականությամբ։

1․Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը ներկայացրեց, որ գործադիր տնօրենի արձակուրդ մեկնելու կապակցությամբ անհրաժեշտ է որոշակի ճշտումներ մտցնել աշխատակազմի համակարգման գործում։ Նա ներկայացրեց, որ առաջարկ է եղել աշխատակից-անդամ Դավիթ Սարոյանին ստանձնել համակարգողի դերը, սակայն վերջինը հրաժարվել է։ Քանի որ կազմակերպության նախագահը հանդիսանում է աշխատակազմի ղեկավարը, ապա կոչ, խնդրանք և պահանջ ներկայացվեց նախագահ Սուսաննա Մկրտչյանին, որպեսզի վերջինը գործադիր տնօրենի բացակայության պայմաններում առավել ակտիվորեն ներգրավվի աշխատակազմի կառավարման և համակարգման աշատանքներում։ Աշխատակազմի ներկա անդամները չառարկեցին։ Սուսաննա Մկրտչյանը հաստատեց, որ ինքը պատրաստ է իր վրա վերցնել աշխատակազմի համակարգման գործը և առավել ակտիվ լինել այդ ուղղությամբ։

2․Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը ներկայացրեց կազմակերպության անդամության դիմումի նոր ձև (կցված է արձանագրությանը, բաղկացած 1 էջից), որը դրվեց Խորհրդի քննարկմանն ու հաստատմանը։ Խորհրդի անդամ Մարսելա Խուրշուդյանը դիմումի ձևի մեջ առկա տեղեկատվությունը կարդաց, քննարկման արդյունքում որոշակի փոփոխություններից հետո ընտրվեց նոր ձև։ Վահագն Փիլիպոսյանը ներկայացրեց նաև կազմակերպության անդամ Ալեքսեյ Չալաբյանի առաջարկն այն մասին, որ դիմումի ձևը առցանց տարբերակով նույնպես հասանելի լինի։

3․Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հիշեցրեց, որ Խորհրդի հունիսի 28-ի նիստում որոշվել էր անդամության հայտ ներկայացրած երեք անձի՝ Անուշ Մկրտչյանի, Հռիփսիմե Խաչատրյանի և Շանթ Եփրեմյանի դիմումները քննարկել հետագա նիստերից մեկում՝ նախօրոք ուսումնասիրությունից հետո։ Վ․Փիլիպոսյանը հայտնեց, որ հեռախոսով կապ է հաստատել Անուշի և Հռիփսիմեի հետ, զրուցել նրանց հետ, իսկ Շանթի հետ հնարավոր չի եղել կապ հաստատել։ Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկվեց հաստատել Անուշի և Հռիփսիմեի դիմումները, իսկ Շանթի դիմումի քննարկումը թողնել հետագա նիստերին։

4․Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանն առաջարկեց որոշում ընդունել, որ կազմակերպության յուրաքաչյուր աշխատակից Խորհրդին ներկայացնի իր կատարած աշխատանքի ամենամսյա ամբողջական հաշվետվություն մինչև հաջորդ ամսվա 5-ը կամ 7-ը։ Խորհրդի անդամների և նիստին ներկա աշխատակիցների քննարկումների արդյունքում առաջարկի մեջ կատարվեց որոշակի փոփոխություններ՝ հաշվի առնելով աշխատակիցների ներկայացրած պատճառաբանությունն այն մասին, որ զբաղվածությունը շատ է։

5․Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը ներկայացրեց, որ կազմակերպության կողմից արտասահմանյան գործուղումների վերաբերյալ հաճախակի են եղել բողոքներ, որոնք առնչվել են մեկնողների ընտրության, ֆինանսական և այլ հարցերի հետ, հստակ չի եղել, թե ո՞վ պետք է ընտրի կամ հաստատի արտասահման մեկնողների ցանկը, ուստի անհրաժեշտություն կա կարգավորել այս ոլորտը։ Նա առաջարկեց որոշում ընդունել այն մասին, որ կազմակերպության կողմից արտասահմանյան և տեղական գործուղումները պետք է հաստատվեն Խորհրդի կողմից։ Քննարկման ընթացքում Խորհրդի անդամ Տիգրան Ազիզբեկյանը նշեց, որ կազմակերպության նախագահին չի կարելի զրկել խրախուսական լծակներից։ Ներկա գտնվողներից ոմանք նշեցին նաև, որ արդյունավետ չէ օրինակ տաքսիով որևէ վիքիակումբ գնալու համար յուրաքանչյուր անգամ դիմել Խորհրդին։ Քննարկումների արդյունքում առաջարկի մեջ կատարվեցին որոշակի փոփոխություններ։ Վ․Փիլիպոսյանի կողմից ներկայացվեց նաև, որ պետք է որոշվի կազմակերպության ֆինանսական միջոցներով Սերբիայում այս տարի կայանալիք Wikimedia CEE-ին 3 անձի ուղարկելու հարցը և առաջարկեց կազմակերպության ֆինանսական միջոցների խնայողության համար այս տարի Wikimedia CEE միջոցառմանը կազմակերպության ֆինանսական միջոցներով չուղարկել ոչ մեկին՝ առավել ևս որ արդեն գործադիր տնօրեն Գայանե Վարդանյանի կողմից կազմակերպվել է Վիքիմեդիա Սերբիայի կողմից ֆինանսավորվող 2 տեղի մրցույթ, որտեղ ընտրվել են կազմակերպության աշխատակիցներ (վիքիակումբների համակարգողներ) Արփինեն ու Թամարան, ինչպես նաև Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ 2 արևմտահայ։ Վ․Փիլիպոսյանն առաջարկեց նաև, որ խնայված ֆինանսական միջոցներն ուղղել նոր վիքիակումբի բացմանը, սակայն Խորհրդի քարտուղար Տիգրան Ազիզբեկյանն առարկեց և նշեց, որ մենք դեռևս պետք է ֆինանսական միջոցներ տրամադրենք կազմակերպությունում կառավարման աուդիտի անցկացման համար և որ Վիքիմեդիա հիմնադրամի կողմից առաջարկվել է այդ միջոցները ստանալ արտասահմանյան ուղևորությունների կրճատման հաշվին։

6․Խորհդրի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հիշեցրեց, որ Խորհրդի նախորդ նիստում որոշվել էր աուդիտորական ծառայություններ առաջարկող ընկերությունների համար գնային առաջարկների շեմ սահմանել մինչև 3․000․000 (երեք միլիոն) ՀՀ դրամը։ Վ․Փիլիպոսյանը նշեց, որ ունենք առաջարկ ներկայացրած 3 կազմակերպություն՝ Am Law firm, Justice and Protection, Corporaive Governance Center: Նա նաև նշեց, որ հանդիպումներ է ունեցել երեք ընկերությունների տնօրենների հետ (հանդիպումների մասին կազմակերպության կայքում եղել են հրապարակումներ) և կարող է ներկայացնել նրանցից յուրաքանչյուրի առավելություններն ու բացասական կողմերը, ինչպես նաև հաստատեց, որ ինքը որևէ կապ չունի և չի ունեցել այդ ընկերություններից ոչ մեկի հետ։ Ալեքսեյ Չալաբյանը նշեց, որ Am Law firm-ի սեփականատերը կապված է Արթուր Ջանիբեկյանի հետ, ում հետ կազմակերպության ներսում նախկինում եղել են խնդիրներ, այդ իսկ պատճառով նպատակահարմար չի դիմել այդ ընկերությանը։ Տիգրան Ազիզբեկյանն առարկեց և ասաց, որ այդ խնդիրները եղել են 2013 թվականին և դժվար թե ընկերությունը որոշակի թաքուն գործարքների մեջ մտնի Ա․Ջանիբեկյանի հետ։ Վ․Փիլիպոսյանը նշեց, որ Am Law firm-ից ունեցած ընդհանուր տպավորությունը նորմալ է գնահատում, ակնհայտ է, որ մեր գործն իր ծավալներով պայմանավորված այնքան էլ առաջնային նշանակության չէ։ Աշխատանքը կավարտեն օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկզիբ։ Նախնական գումար են սահմանել 2000 ԱՄՆ դոլար, որին ավելանալու են հարկերը, լրացուցիչ ծառայություններ, այդ թվում՝ շուրջ 2000 ԱՄՆ դոլարի կադրային աշխատանք։ Գործով հավանաբար զբաղվելու են ոչ ղեկավար կազմից։ Justice and Protection ընկերությանը ներկայացնելով՝ Վ․Փիլիպոսյանը նշեց, որ ընդհանուր տպավորությունը լավ է, ակնհայտ է, որ գործին վերաբերվում են բավականին լուրջ, հասկանում են խնդրի էությունն ու խորությունը։ Եզրակացությունը տալուց հետո պարտավորվում են դրանից բխող հարցերի վերաբերյալ հետագայում աջակցել և օգնել։ Աշխատանքները կատարելու են 2․200․000 ՀՀ դրամով (հարկերը ներառյալ)։ Գործով զբաղվելու է անձամբ տնօրենը, ով հսկայական աշխատանքային փորձ ունի։ Աշխատանքներն ավարտելու են օգոստոսի 20-ն։ Ինչ վերաբերվում է Corporaive Governance center-ին, ապա Վ․Փիլիպոսյանը նշեց, որ ընդհանուր տպավորությունը միջին է։ Ընկերության տնօրենը հանդիսանում է կոնֆլիկտային կողմ հանդիսացող աշխատակիցներից մեկի՝ Արմեն Միրզոյանի դասախոսը։ Նրանք որոշակի մտերմիկ-ընկերական հարաբերություններ ունեն։ Սկզբում աշխատանքներն ավարտելու ժամկետ էին նշել սեպտեմբերի 25-ը, սակայն հետո սահմանեցին սեպտեմբերի 20-ը։ Գնային նախնական առաջարկը 1․000․000 միլիոն ՀՀ դրամ էր, որի հետ կապված այդ ընկերության տնօրենը նշեց, որ չեն պատկերացրել սպասվող աշխատանքների ծավալը, հետևաբար գումարը ավելանալու է։ Տվյալ գնի մեջ չեն մտնում հարկերն ու լրացուցիչ ծառայությունները։ Ընդհանուր գումարը հնարավոր է կազմի ավելի քան 2․000․000 ՀՀ դրամ։ Գործին վերաբերվելու լրջությունը գնահատել է նորմալ։ Քննարկմանը մասնակցեցին նիստին ներկա բոլորը, հանդես եկան տարբեր առաջարկություններով։


Ո Ր Ո Շ Վ Ե Ց

1․Քնարկելով օրակարգային 2-րդ հարցը՝ 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ կազմակերպության գործադիր տնօրենի ֆիզիկական արձակուրդում գտնվելու ժամանակ նրա պարտականությունների կատարումը փոխանցել կազմակերպության նախագահ, գործադիր տնօրենի անմիջական ղեկավար Սուսաննա Մկրտչյանին։

2․Քննարկելով օրակարգային 3-րդ հարցը՝ 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել կազմակերպության անդամության դիմումի նոր ձև (կցված է արձանագրությանը, բաղկացած 1 էջից), ինչպես նաև դիմումների ընդունման ձևը դարձնել նաև առցանց, այսինքն՝ ունենալ դիմումի ընդունման և՛ գրավոր, և՛ առցանց եղանակ։

3․Քննարկելով օրակարգային 4-րդ հարցը՝ 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել Անուշ Մկրտչյանի և Հռիփսիմե Խաչատրյանի անդամության հայտերը։ Սեղմ ժամկետում նրանց ծանուցել անդամ ընտրվելու վերաբերյալ։

4․Քննարկելով օրակարգային 5-րդ հարցը՝ 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել, որ կազմակերպության յուրաքանչյուր աշխատակից Խորհրդին պետք է ներկայացնի իր կատարած ամենամսյա ամբողջական հաշվետվություն մինչև հաջորդ ամսվա 10-ը։

5․Քննարկելով օրակարգային 6-րդ հարցը՝ 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել, որ Խորհուրդն է որոշում և հաստատում արտասահման մեկնողների ցանկը, իսկ տեղական ուղևորությունների հարցերով որոշում է կայացնում կազմակերպության նախագահը։ Քննարկելով 6-րդ օրակարգային հարցի լրացուցիչ հարցը՝ 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ հաստատել այս տարի կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին Սերբիայում կայանալիք Wikimedia CEE միջոցառմանը չուղարկել ոչ ոքի, խնայած դրամական միջոցներն ուղղել կազմակերպությունում սպասվող կառավարման աուդիտի աշխատանքներն իրականացնելուն։ Հաշվի առնելով նաև, որ Վիքիմեդիա Սերբիայի ֆինանսավորմամբ 2 և Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ 2 (ընդհանուր հաշվով 4) տեղերի ընտրությունը կատարվել կամ ընտրության գործընթացը կազմակերպվել է նախքան նոր Խորհրդի ընտրությունը՝ հաստատել արդեն կատարված ընտրությունը։

6․Քննարկելով օրակարգային 1-ին հարցը՝ 2 կողմ (Վահագն Փիլիպոսյան, Մարսելա Խուրշուդյան), 1 ձեռնպահ (Տիգրան Ազիզբեկյան), 0 դեմ ձայների հարաբերակցությամբ կազմակերպությունում կառավարման աուդիտ անցկացնելու աշխատանքները վստահել Justice and Protection կազմակերպությանը, վերջինի ներկայացուցչի և Վիքիմեդիա հիմնադրամի ներկայացուցչի (Դելֆինի) միջև կազմակերպել առցանց հանդիպում հնարավորինս սեղմ ժամկետում։


Խորհրդի քարտուղար՝                   Տ․ Ազիզբեկյան
Խորհրդի նախագահ՝                   Վ․ Փիլիպոսյան