Խորհուրդ/Արձանագրություններ/14.12.2021

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
դեկտեմբերի 14, 2021

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 2
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
14 դեկտեմբերի, 2021 թ․


«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) երկրորդ նիստը:


Նիստին մասնակցեցին՝


Գոհար Ղուլյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ

Մարիամ Կարապետյան՝ Խորհրդի անդամ

Դավիթ Մինասյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Գարրի Դավթյան՝ Խորհրդի քարտուղար

Տիգրան Զարգարյան՝ Խորհրդի նախագահ


Նիստին ներկա էին Խորհրդի 6 անդամից 6-ը: Քվորումն ապահովված էր:


Նիստին հրավիրված էին`


Սուսաննան Մկրտչյան՝ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախագահ, մասնակցությունը հեռավար

Մհեր Բեքարյան՝ Վարչական հարցերով պատասխանատու

Դավիթ Սարգսյան՝ Միջոցառումների համակարգող


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․Նախորդ խորհրդի մոտ առկա փաստաթղթերի, անհրաժեշտ նյութերի և գույքի հանձնում նորընտիր խորհրդին։

2.Կազմակերպության կանոնադրության քննարկում։

3.Այլ հարցեր։



Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․Նիստի սկզբում նորընտիր Խորհուրդը շնորհակալություն հայտնեց նախորդ Խորհրդին կատարած աշխատանքի համար և կատարվեց օրակարգային գործընթացը՝ համաձայն օրակարգի առաջին կետի։

2․Հիմնական քննարկումը ծավալվեց կազմակերպության կանոնանադրության վերաբերյալ։ Կանոնադրության բոլոր կետերը մանրամասն զննվում և քննարկման են ենթարկվում Խորհրդի անդամների կողմից։


Ո Ր Ո Շ Ու Մ

Քննարկման ընթացքում հատուկ որոշում չկայացվեց։ Ելնելով աշխատանքի մեծ ծավալից՝ որոշվեց շարունակել կանոնադրության կետերի վերաբերյալ հետագա քննարկումը և վերջնական տարբերակի մշակումը Խորհրդի հաջորդ նիստերին։




Խորհրդի քարտուղար՝                   Գ․ Դավթյան
Խորհրդի նախագահ՝                   Տ․ Զարգարյան