Խորհուրդ/Արձանագրություններ/12.03.2023

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
փետրվարի 12, 2023

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 3
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
12 փետրվարի, 2023 թ․


Նիստին մասնակցեցին՝


Արթուր Ենգոյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Նորայր Բաղդասարյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար

Գարրի Դավթյան՝ Խորհրդի նախագահ, մասնակցությունը հեռավար



Նիստին ներկա էին Խորհրդի 5 անդամից 4-ը: Քվորումն ապահովված էր:


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1) Արգիշտի Տիգրանյանի և Ասպրամ Աշուղյանի դիմում-հայտերի քննարկում,

2) կանոնակարգերի ու ընթացակարգերի վերաբերյալ աշխատանքների սկսման անհրաժեշտություն,

3) միության անդամների ակտիվության մշտադիտարկման ու գնահատման քննարկում,

4) այլ հարցեր։


Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․ Օրակարգային առաջին հարցի շրջանակներում խորհրդի անդամներն ուսումնասիրելով Արգիշտի Տիգրանյանի և Ասպրամ Աշուղյանի ներկայացրած դիմում-հայտերը, ինչպես նաև քննարկելով վերջիններիս հնարավոր անդամակցությանը վերաբերող առանձին հարցեր, հավանություն տվեցին դիմում-հայտերին․ մասնավորապես՝ 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Արգիշտի Տիգրանյանը և 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Ասպրամ Աշուղյանը դարձան կազմակերպության անդամներ։

2․ Անդրադառնալով օրակարգային երկրորդ հարցին՝ կարևորվեց կանոնակարգերի և ընթացակարգերի դերակատարությունը կանոնադրության լրացման և կազմակերպության գործունեության ինստիտուցիոնալացման գործընթացում։ Մասնավորապես, համաձայնություն ձեռք բերվեց խորհրդի անդամների կողմից դիտարկելու կանոնադրությունում առկա բլանկետային նորմերը և ստացված արդյունքների հիման վրա մշակելու կանոնակարգերի/ընթացակարգերի նախագծեր, որոնք նախատեսվում է մինչև խորհրդի կողմից ընդունումը քննարկել կազմակերպության անդամների և վերստուգիչ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Միևնույն ժամանակ խորհրդի անդամները պատասխանատվություն ստանձնեցին հեղինակելու «Անդամության մասին» կանոնակարգի նախագիծը մինչև ամսվա վերջին օրացուցային օր։

3․ Անդրադառնալով երրորդ հարցին՝ խորհրդի անդամները քննարկեցին նախորդիվ կազմակերպված կազմակերպության անդամների հետ հանդիպումների արդյունավետությունը և վերստին ընդգծվեց դրա կարևորությունը կազմակերպության առջև ծառացած մարտահրավերների լուծման ուղղությամբ։ Համաձայնություն ձեռք բերվեց շարունակական դարձնել հանդիպումները կազմակերպության անդամների հետ և ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ կազմակերպության գործունեությանը առերևույթ չմասնակցող անդամների խնդրի առնչությամբ։

4․ Այլ հարցերի շրջանակներում քննարկվեց կազմակերպության ընթացիկ գործունեությունը, մասնավորապես՝ իրականացված միջոցառումների կատարողականը և նոր ծրագրվողների արդյունավետության վերաբերյալ որոշ հարցեր։


Ո Ր Ո Շ Ու Մ

1․ Արգիշտի Տիգրանյանին և Ասպրամ Աշուղյանին ընդունել որպես կազմակերպության անդամներ։

2․ Մինչև առաջիկա ամիս հեղինակել «Անդամության մասին» կանոնակարգի նախագիծը, այն ներկայացնել կազմակերպության անդամներին, վերստուգիչ հանձնաժողովին և այն ներկայացնել ընթերցման խորհրդի հաջորդ նիստում։ Պատասխանատու՝ Նորայր Բաղդասարյան։


Խորհրդի քարտուղար՝                   Ն․ Բաղդասարյան
Խորհրդի նախագահ՝                   Գ․ Դավթյան