Խորհուրդ/Արձանագրություններ/09.03.2020

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
մարտի 09, 2020


ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 8
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
09 մարտի, 2020 թ․

Նիստին ներկա գտնվեցին Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Վիքիմեդիա Հայաստան) Խորհրդի 3 (երեք) անդամներից 2-ը (երկուսը)՝ նախագահ Վահագն Փիլիպսյանը, քարտուղար Տիգրան Ազիզբեկյանը, ինչպես նաև Վերահսկող հանձնաժողովի անդամ Վարդան Մնացականյանը, կազմակերպության աշխատակից-անդամ Մհեր Բեքարյանը, անդամներ Աննա Ալեքսանյանը, Սյուզի Ոփյանը, Անուշ Մկրտչյանը, Տիգրան Զարգարյանը, կազմակերպության աշխատակից Դավիթ Սարգսյանը։ Քվեարկությունից հետո նիստին ժամանեցին Խորհրդի անդամ Մարսելա Խուրշուդյանը, Վերահսկող հանձնաժողովի անդամ Նարեկ Ավետիսյանը, կազմակերպության անդամ Սողոմոն Մաթևոսյանը, ինչպես նաև վիքիհամայնքի ներկայացուցիչ Սիրանուշ Ավդալյանը։

Վիքիմեդիա Հայաստանի բոլոր անդամները ծանուցվել են սույն նիստի անցկացման վայրի և ժամկետների, ինչպես նաև օրակարգի մասին։

Խորհրդի նախագահը տեղեկացրեց նիստի հյուրերին, որ յուրաքանչյուրը կարող է ազատորեն ներկայացնել իր դիրքորոշումը քննարկվող հարցերի վերաբերյալ։

Խորհրդի նախագահը ներկայացրեց նիստի օրակարգային քննարկվող հարցերը։

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․Վիքիմեդիա Հայաստանի կանոնադրության նախագծի հաստատում առաջիկա Համաժողովին ներկայացնելու նպատակով։

2․Վիքիմեդիա Հայաստանի անդամությունից հրաժարվելու և անդամագրվելու դիմումների քննարկում։

Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը խորհրդի ներկա անդամին և ներկաներին ներկայացրեց կանոնադրության նախագծի մշակման գործընթացի փուլերը, տեղեկացրեց, որ բոլոր անդամներին հնարավորություն է տրվել մասնակցել այդ աշխատանքներին, բազմաթիվ անդամներ մասնակցել են 3․5-ից 4 ժամ տևողությամբ քննարկումներին, հայտնել իրենց դիրքորոշումը, առաջարկություններն ու դիտարկումները, այդ թվում նաև՝ էլեկտրոնային նամակների տեսքով, որոնք համապատասխան կերպով ներառվել են կանոնադրության նախագծի մեջ։ Վ․Փիլիպոսյանը հայտնեց, որ կանոնադրության նախագծի վերջին տարբերակի վերաբերյալ ստացել են չորս նամակ կազմակերպության անդամներ Տիգրան Զարգարյանից, Սլավա Սահակյանից, Ալեքսեյ Չալաբյանից և Նաիրա Խաչատրյանից։ Առաջարկեց հաստատել մշակված կանոնադրության նոր նախագծի՝ առաջիկա Համաժողովի հաստատման ուղարկելը։

2․Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը խորհրդի ներկա անդամին և ներկաներին ներկայացրեց, որ Խորհուրդը ստացել է անդամության դադարեցման 2 (երկու) և անդամագրվելու 4 (չորս) դիմում։

2․1․Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հայտնեց, որ կազմակերպության անդամներ Երջանիկ Գալստյանը և Արտակ Կոլյանը կազմակերպությանն իրենց անդամությունը դադարեցնելու դիմում են ներկայացրել՝ հիմնվելով կանոնադրության 3․3․1 (բ) կետի։ Ե․Գալստյանը խնդրել է իր անդամությունը դադարեցնել սույն թվականի մարտի 10-ից, իսկ Արտակ Կոլյանը՝ մարտի 9-ից։

2․2․Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը քննարկման դրեց կազմակերպությանն անդամագրվելու դիմումները։ Վ․ Փիլիպոսյանը հայտնեց, որ անդամության դիմումներ են իրեն հանձնել Տիգրան Ազիզբեկյանը, Վահան Գրիգորյանը, Աննա Գաբրիելյանը և Մարիամ Կարապետյանը։ Ներկայացվեց դիմումներ ներկայացնողների ակտիվությունն ու ընդգրկվածությունը Վիքիմեդիա Հայաստանի գործունեությանը։

Ո Ր Ո Շ Ու Մ

Քննարկելով օրակարգային առաջին հարցը՝ 2 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Վիքիմեդիա Հայաստանի կանոնադրության նախագիծն ուղարկել առաջիկա արտահերթ Համաժողովի հաստատմանը։

Քննարկելով օրակարգային երկրորդ հարցի 2․1 կետը՝ 2 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել Վիքիմեդիա Հայաստանին Երջանիկ Գալստյանի և Արտակ Կոլյանի անդամությունը դադարեցնելու դիմումները։

Քննարկելով օրակարգային երկրորդ հարցի 2․2 կետը՝ 2 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել Վիքիմեդիա Հայաստանին անդամագրվելու Տիգրան Ազիզբեկյանի, Վահան Գրիգորյանի, Աննա Գաբրիելյանի և Մարիամ Կարապետյանի դիմումները։

Խորհրդի քարտուղար՝                   Տ․ Ազիզբեկյան
Խորհրդի նախագահ՝                   Վ․ Փիլիպոսյան