Խորհուրդ/Արձանագրություններ/07.08.2019

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search
Wikimedia Armenia logo.svg

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 7, 2019


ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 5
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
07 օգոստոսի, 2019 թ․, Երևան, Արշակունյանց 4

Նիստին ներկա գտնվեցին Խորհրդի 3 (երեք) անդամներից 3-ը (երեքը)՝ Մարսելա Խուրշուդյանը, Տիգրան Ազիզբեկյանը և Վահագն Փիլիպոսյանը, ինչպես նաև կազմակերպության անդամ Աշոտ Գաբրիելյանը։

Օ Ր Ա Կ Ա Ր Գ Ի
նախնական տարբերակ

1.Գյումրու վիքիակումբի վերաբացման հարց,

2.արտասահմանյան և տեղական ուղևորությունների մասնակիցների կողմից ճանապարհորդությունների հաշվետվությունների ներկայացման և կազմակերպության կայքում տեղադրելու վերաբերյալ հարց,

3.Շահումյանի տուն-թանգարանի հետ համագրծակցության հարց,

4.Արևմտահայերեն Վիքիպեդիայի կարևորությունը մեծացնելուն ուղղված աշխատանքների անհրժեշտություն, կազմակերպության կայքի արևմտահայերեն տարբերակի պատրաստում,

5.Խորհրդի որոշումը կասկածի տակ դնելու և Վիքիմեդիա Հայաստան-Գյուլբենկյան հիմնադրամ հարաբերությունները վնասելու փորձ կատարելու համար գործադիր տնօրեն Գայանե Վարդանյանին նկատողություն հայտարարելու հարց,

6.կազմակերպության գրասենյակում Խորհրդին աշխատասենյակ հատկացնելու հարց,

7.Վիքիմեդիա Հայաստանի գործընկերների մասին տեղեկությունների հավաքագրում, հրապարակում կայքի հատուկ բաժնում, նրանց հետ շումների կազմակերպում,

8.կազմակերպության Երևանյան գրասենյակի աշխատակիցների տարեկան հաշվտվությունների որոշ դրույթների վերաբերյալ նախնական գնահատականի հայտնում,

9.գրասենյակում Արևտահայերեն Վիքիպեդիայի անկյան և հովանավոր Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի տաղավարի ստեղծում,

10.կազմակերպության աշխատակից Լիլիթ Թարխանյանի կողմից հիվանդության պատճառով մի քանի օր աշխատանքի չներկայանալու մասին վերադաս մարմնին ծանուցելու կարգի վերաբերյալ հարց,

11.կազմակերպության անդամ Աշոտ Գաբրիելյանի կողմից արված առաջարկի քննարկում (վերաբերում է կազմակերպության շրջանակներում հրատարակչական գործունեություն իրականացնելուն և Վիքիդարանը զարգացնելուն),

12.Խորհրդի նիստին ներկա գտնվողներին Վիքիմեդիա Հայաստանում կառավարման աուդիտ անցկացնելու գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

Օրակագի հաստատման վերաբերյալ
Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

Խորհրդի նիստի սկզբում նախագահ Վահագն Փիլիպոսյանը հայտնեց, որ Աշոտ Գաբրիելյանը բանավոր ձևով խնդրել է հետաձգել իր առաջարկած օրակարգային քննարկման հարցը (օրակարգի նախնական տարբերակի 11-րդ հարց)։ Խորհրդի անդամների կողմից առաջարկվեց սույն նիստում չանդրադառնալ օրակարգի նախնական տարբերակի 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ հարցերին՝ անհրաժեշտության դեպքում հետագայում անդրադառնալու պայմանով։ Այսպիսով օրակարգից հանվեցին 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ հարցերը։

Հաստատված
Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1.Գյումրու վիքիակումբի վերաբացում,

2.արտասահմանյան և տեղական ուղևորությունների մասնակիցների կողմից ճանապարհորդությունների հաշվետվությունների ներկայացման և կազմակերպության կայքում տեղադրելու վերաբերյալ հարց,

3.Շահումյանի տուն-թանգարանի հետ համագրծակցություն,

4.Արևմտահայերեն Վիքիպեդիայի կարևորությունը մեծացնելուն ուղղված աշխատանքների անհրժեշտություն, կազմակերպության կայքի արևմտահայերեն տարբերակի պատրաստում,

5․գրասենյակում Արևտահայերեն Վիքիպեդիայի անկյան և հովանավոր Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի տաղավարի ստեղծում,

6.Խորհրդի որոշումը կասկածի տակ դնելու և Վիքիմեդիա Հայաստան-Գյուլբենկյան հիմնադրամ հարաբերությունները վնասելու փորձ կատարելու համար գործադիր տնօրեն Գայանե Վարդանյանին նկատողություն հայտարարելու հարց։

Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը ներկայացրեց, որ 2018 թվականի վերջին փակվել է Գյումրի քաղաքում գտնվող վիքիակումբը, որի գործունեության համար անհրաժեշտ միջոցներ կան։ Նա ներկայացրեց, որ կատարել է ուսումնասիրություն և պարզել, որ վիքիակումբի տարածքի բանալիները և ակումբի վեց նոթբուքերը գտնվում են նախկին համակարգող Անիի մոտ, վայֆայ սարքը՝ Վիքիմեդիա Հայաստանի երևանյան գրասենյակում, ինչ վերաբերում է համակարգողի աշխատավարձին, ապա հովանավորը մինչև հիմա կազմակերպության բյուջե է փոխանցել 60․000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ամիս։ Խորհրդի քարտուղար Տիգրան Ազիզբեկյանը հեռախոսազանգի միջոցով ճշտեց, թե արդյո՞ք գումարի փոխանցումը շարունակվելու է, թե ոչ։ Պարզվեց, որ հովանավորը շարունակելու է Գյումրու վիքիակումբի համար փոխանցել 60․000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ամիս։ Վահագն Փիլիպոսյանն առաջարկեց Գյումրու վիքիակումբի համակարգող նշանակել Արթուր Ենգոյանին, ով երկարամյա վիքիխմբագիր է և ակտիվ մասնակցություն է ունեցել Վիքիմեդիա Հայաստանի ծրագրերին։ Նա նշեց, որ արդեն խնդրել է Արթուր Ենգոյանին նախկին համակարգող Անիից վերցնել վիքիակումբի գրասենյակի մուտքի բանալիներն, իսկ վեց հատ նոթբուքերը տեղափոխել գրասենյակ։ Խորհրդի անդամ Մարսելա Խուրշուդյանն ու Տիգրան Ազիզբեկյանը հետաքրքրվեցին, թե արդյո՞ք վիքիակումբի համար փոխանցվող գումարը ծախսվում է այլ հարցերի լուծման համար և ո՞վ է համակարգելու ակումբը։ Վահագն Փիլիպոսյանը նշեց, որ առաջարկում է Գյումրու վիքիակումբին շնորհել ինքնավարության կագավիճակ, աշխատանքները կազմակերպել միանգամայն նոր ձևաչափով, այն դարձնել ոչ միայն վիքինախագծերի խմբագրման վայր, այլ նաև քաղաքի մշակութային կենտրոն, հանրային հարցերի քննարկման հարթակ։ Մարսելա Խուրշուդյանը մտահոգություն հայտնեց, թե արդյո՞ք ակումբը վերաբացելու հիմա ճիշտ ժամանակն է։

2․Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը ներկայացրեց, որ մինչև հիմա հիմնականում կազմակերպության ֆինանսավորած գործուղումների մասին հաշվետվությունների ներկայացում, հաստատում և հրապարակայնացում չի եղել։ Գործուղումների ամբողջական գործընթացն առավել թափանցիկ դարձնելու համար անհրաժեշտ է ուղևորության վերաբերյալ հաշվետվությունը, արդյունքները հրապարակել կազմակերպության կայքում։ Խորհրդի քարտուղար Տիգրան Ազիզբեկյանն ու անդամ Մարսելա Խուրշուդյանն առաջարկեցին, որպեսզի հաշվետվությունների ներկայացումը չունենա պարտադիր ուժ, այլ կամավոր բնույթ։

3․Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը ներկայացրեց, որ կազմակերպության աշխատակից-անդամ Արմեն Միրզոյանը հուլիսի 23-ին Խորհրդին ուղղված նամակով տեղեկացրել է, որ անցած տարվա դեկտեմբերին հանդիպել է Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Մովսիսյանի հետ, նրան ներկայացրել ԳԼԱՄ ծրագրի էությունը։ Թանգարանի տնօրենը համաձայնել է այս ծրագրի շրջանակներում համագործակցել Վիքիմեդիա Հայաստանի հետ։ Ա․Միրզոյանը հաստատման է ներկայացրել Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի հետ համագործակցության ծրագիրը։ Խորհրդի անդամները նշեցին, որ շատ կարևոր է նմանատիպ ծրագրերի իրականացումը և դրանցում նաև վիքիհամայնքի կամավորներին ներգրավելը։

4․Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը միանգամից ներկայացրեց օրակարգային քննարկման 4-րդ և 5-րդ հարցերը, քանի որ երկուսն էլ վերաբերվում են արևմտահայերեն ծրագրին։ Խորհրդի անդամները հետաքրքրական համարեցին կազմակերպության կայքի արևմտահայերեն տարբերակի ստեղծման գաղափարը։ Նիստին ներկա Աշոտ Գաբրիելյանն իր կարծիքը հայտնեց արևմտահայերեն լեզվի օրենքների, առկա դժվարությունների վերաբերյալ, և թե դրանք ի՞նչպես կարող են ազդել Վիքիմեդիա Հայաստանի գործունեության վրա։

5․Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը ներկայացրեց օրակարգային քննարկման 6-րդ հարցը։ Տեղի ունեցավ 3 ժամանոց քննարկում։

Ո Ր Ո Շ Ու Մ

1․Գյումրու ակումբը վերաբացել, աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը հանձնարարել համապատասխան անձանց։

2․Կազմակերպության նախագահին հանձնարարել ստեղծել ավանդույթ, որպեսզի գործուղման մեկնողները իրենց ուղևորության արդյունքների մասին ներկայացնեն հաշվետվություն, որը տեղադրվի կազմակերպության կայքում։

3․Հաստատել Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի հետ համագործակցությունը։ Աշխատանքների իրականացումը հանձնարարել Արմեն Միրզոյանին, դրանց իրականացման գործընթացում ներգրավել նաև ոլորտով հետաքրքրվող կամավորների։ Արդյունքների մասին զեկուցել կազմակերպության նախագահին և խորհրդին։

4․Արևմտահայերեն ծրագրին առնչվող հարցերի վերաբերյալ առանձին քննարկում կազմակերպել։

5․Կոչ անել կազմակերպության բոլոր օղակներին, կազմակերպության աշխատակիցներին, այսուհետ ֆինանսական (դոնոր) և/կամ գործընկեր կազմակերպությունների հետ հարաբերություններում հանդես գալ բացառապես միասնական կարծիքով։

Խորհրդի քարտուղար՝                   Տ․ Ազիզբեկյան
Խորհրդի նախագահ՝                   Վ․ Փիլիպոսյան