Խորհուրդ/Արձանագրություններ/06.12.2025
կազմակերպության Խորհրդի նիստի
2025թ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նոր ձևավորված խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) առաջին նիստը:
Նիստին մասնակցեցին՝
Արթուր Խումարյան՝ Խորհրդի անդամ
Սեդա Այդինյան՝ Խորհրդի անդամ
Սվետլանա Խաչատրյան՝ Խորհրդի անդամ
Արշալույս Այվազյան՝ Խորհրդի անդամ
Սոնա Խոսրովյան՝ Խորհրդի անդամ
Նիստին ներկա էին Խորհրդի 5 անդամներից 5-ը: Քվորումն ապահովված էր:
1․Ողջույնի խոսք։
2․Խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն։
3․«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նոր խորհրդի հետագա աշխատանքային օրակարգի մշակում։
Օրակարգային առաջին հարցին անդրադառնալով՝ Արթուր Խումարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով։ Որոշվեց այն կարևոր հարցերը, որոնք պետք է քննարկվեն օրակարգի ընթացքում։ Խորհրդի նորընտիր անդամները մաղթեցին բեղուն աշխատանք։
Օրակարգային երկրորդ հարցին անդրադառնալով՝ Խորհրդի անդամ Արշալույս Այվազյանը Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրեց Արթուր Խումարյանի թեկնածությունը։ Խորհրդի բոլոր անդամները հավանության արժանացրին Արթուր Խումարյանի թեկնածությունը։ Նիստը վարելու համար Արթուր Խումարյանը առաջարկեց ընտրել նախագահ և քարտուղար։ Նախագահ ընտրվեց Արթուր Խումարյանը, իսկ քարտուղար՝ Սեդա Այդինյանը։
Օրակարգային երրորդ հարցին անդրադառնալով՝ Քննարկվեց նորընտիր խորհրդի հետագա քայլերը։ Կարևորվեց համայնքի հետ մշտական կապի ապահովումը: Առաջարկվեց գործնական հարցերի քննարկումը իրականացնել առաջիկայում կազմակերպվելիք ժողովի ընթացքում։
Քննարկելով օրակարգային երկրորդ հարցը՝ 5 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ (միաձայն) Արթուր Խումարյանն ընտրվեց Խորհրդի նախագահ։ Խորհրդի քարտուղարի պաշտոնում միաձայն ընտրվեց Սեդա Այդինյանը։
Քննարկելով օրակարգային երրորդ հարցը՝ առաջարկվեց գործնական հարցերի քննարկումը իրականացնել առաջիկայում կազմակերպվելիք ժողովի ընթացքում։
Խորհրդի քարտուղար՝ Ս․ Այդինյան
Խորհրդի նախագահ՝ Ար․ Խումարյան
