Խորհուրդ/Արձանագրություններ/05.11.2019
ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 5, 2019
կազմակերպության Խորհրդի նիստի
Նիստին ներկա գտնվեցին Խորհրդի 3 (երեք) անդամներից 3-ը (երեքը)՝ Մարսելա Խուրշուդյանը, Տիգրան Ազիզբեկյանը և Վահագն Փիլիպոսյանը, ինչպես նաև կազմակերպության անդամներ Աշոտ Գաբրիելյանը, Վիոլլա Մոսիկյանը, Դավիթ Մինասյանը, Անուշ Մկրտչյանը, ինչպես նաև վիքիխմբագիր, անդամության դիմում ներկայացրած Սողոմոն Մաթևսոյանը։
Նիստի սկզբում հայտարարվեց, որ Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական կազմակերպության բոլոր անդամները ծանուցվել են սույն նիստի անցկացման վայրի և ժամկետների, ինչպես նաև օրակարգի մասին։ Եղել են արձագանքներ այն մասին, որ անդամներից ոմանք շնորհակալություն են հայտնել ծանուցման համար և հայտնել, որ մասնակցելու են նիստին։
1․Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությանն անդամագրվելու դիմումների քննարկում։
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը ներկայացրեց նիստի օրակարգային հարցը, հայտնեց, որ ստացել են անդամության թվով 10 (տաս) դիմում, այդ թվում՝ Գոհար Ղուկասյանից, Աշոտ Ոսկանյանից, Սոֆի Աբրահամյանից, Դավիթ Արևյանից, Հայկ Հարությունյանից, Սահականուշ Սահակյանից, Սողոմոն Մաթևոսյանից, Օլեսյա Սահակյանից, Նելլի Փիցխելաուրից, Լիլիթ Մկրտչյանից, Գոհար Ղուլյանից։
Խորհրդի նախագահը տեղեկացրեց նիստի հյուրերին, որ յուրաքանչյուրը կարող է ազատորեն ներկայացնել իր դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ։
Ուսումնասիրելով անդամության դիմումները պարզվեց, որ բոլոր դիմողները հանդիսանում են Հայերեն Վիքիպեդիայի և/կամ այլ վիքինախագծերի խմբագիր, մասնակցել են Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության միջոցառումներին։ Ներկաներից ոչ մեկ, այդ թվում՝ հյուրերը, դեմ չարտահայտվեցին դիմողների անդամության դիմումների հաստատմանը բացառությամբ Օլեսյա Սահակյանի և Աշոտ Ոսկանյանի դիմումների։ Պազրվեց, որ Օլեսյա Սահակյանը հանդիսանում է անչափահաս, 16 տարեկանից բարձր, սակայն իր դիմումին կցված չէ ծնողների կամ օրինական խնամակալների համաձայնությունը։ Պարզվեց նաև, որ Աշոտ Ոսկանյանի դիմումի համաձայն նրա 16 տարին դեռևս չի լրացել։
Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը և Խորհրդի անդամ Մարսելա Խուրշուդյանը հիշեցրեցին, որ համաձայն Խորհրդի 2019 թվականի հուլիսի 15-ի նիստի որոշման՝ Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությանը կարող են անդամագրվել 16 տարին լրացած անձինք, իսկ կազմակերպության Կանոնադրության 3.1.2 կետի՝ անչափահասները անդամության դիմումի հետ պետք է ներկայացնեն նաև օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնագիրը առ այն, որ համաձայն է դիմողի անդամությանը։
Քնարկելով օրակարգային միակ հարցը՝ 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությանը անդամագրվելու Գոհար Ղուկասյանի, Սոֆի Աբրահամյանի, Դավիթ Արևյանի, Հայկ Հարությունյանի, Սահականուշ Սահակյանի, Սողոմոն Մաթևոսյանի, Նելլի Փիցխելաուրի, Լիլիթ Մկրտչյանի և Գոհար Ղուլյանի դիմումները։ Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությանը անդամագրվելու Օլեսյա Սահակյանի դիմումի քննարկումը հետաձգել, քանի որ նրա 18 տարեկանը դեռևս չի լրացել, իսկ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությունը բացակայել է դիմումից։ Նրա դիմումի քննարկումը մտցնել Խորհրդի նիստի օրակարգ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության առկայության դեպքում։ Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությանը անդամագրվելու Աշոտ Ոսկանյանի դիմումը մերժել, քանի որ վերջինի 16 տարին դեռևս չի լրացել։
Խորհրդի քարտուղար՝ Տ․ Ազիզբեկյան
Խորհրդի նախագահ՝ Վ․ Փիլիպոսյան