Խորհուրդ/Արձանագրություններ/03.10.2021

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հոկտեմբերի 03, 2022

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 13
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
03 հոկտեմբերի, 2022 թ․


Նիստին մասնակցեցին՝


Դավիթ Մինասյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Գոհար Ղուլյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Մարիամ Կարապետյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Գարրի Դավթյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար

Տիգրան Զարգարյան՝ Խորհրդի նախագահ, մասնակցությունը հեռավար


Նիստին հրավիրված էին՝


Արշակ Շահինյան՝ Կազմակերպության նախագահ


Նիստին ներկա էին Խորհրդի 6 անդամից 5-ը: Քվորումն ապահովված էր:


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․ Կանոնադրության հաստատման հետ կապված տեղեկատվություն։ Զեկուցող Արշակ Շահենյան։

2․ Կազմակերպության ֆինանսական վիճակի ներկայացում։ Զեկուցող Արշակ Շահենյան։

3․ Հետագա քայլերի քննարկում Աֆքոմի հետ առնչություններում։

4․ Այլ հարցեր։



Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․ Արշակ Շահենյանը ներկայացրեց Կանոնադրության գրանցմանը առնչվող հարցերը։ Մասնավորապես նա նշեց, որ կանոնադրությունը արդեն հաստատված է իրավաբանական անձանց գրանցման պետ․ ռեգիստրում։ Քանի որ Աֆքոմը պահանջում է իրենց ուղարկել Կանոնադրության անգլերեն պաշտոնական թարգմանությունը, ապա ինքը այն փոխանցել է իրավաբանական գրասենյակի, որոնք էլ կիրականացնեն պաշտոնական թարգմանությունը։ Դրանից հետո Կանոնադրության պաշտոնական թարգմանությունը կուղարկվի Աֆքոմին։

Խորհրդի անդամները հավանություն տվեցին Արշակ Շահենյանի կատարած աշխատանքը։

2․ Արշակ Շահենյանը ներկայացնելով Կազմակերպության ֆինանսական վիճակը, տեղեկացրեց որ այս պահին պարտքեր, տույժեր և տուգանքներ չկան կազմակերպության հանդեպ։ Ֆինանսական վիճակը կայուն է։

3․ Ելնելով այն հանգամանքից, որ Աֆքոմի կողմից մշակված ճանապարհային քարտեզի կետերի իրականացումը ընթանում է նորմալ, և մնում է իրականացնել մեկ կետ, այն է՝ «Տարբեր կանոնակարգերի մշակում», որը շարունակական գործընթաց է լինելու, և այս պահին կարևոր է Վիքիակումբների գործունեությունը նկարագրող կանոնակարգի առկայությունը, Խորհրդի անդամները առաջարկեցին պատրաստել նման մի կանոնակարգ։ Առաջարկվեց նաև սկսել Վիքիմեդիա կառույցից դրամաշնորհներ ստանալու համար նախագծերի պատրաստման աշխատանքները։


Ո Ր Ո Շ Ու Մ

1․ Հանձնարարել Արշակ Շահենյանին գրագրվել Աֆքոմի և «Վիքիմեդիա» կազմակերպության ֆինանսական խմբի հետ դրամաշնորհներին դիմելու թեմայով։

2․ Հանձնարարել Տիգրան Զարգարյանին սկսել աշխատանքներ Վիքիակումբների գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի ստեղծման ուղղությամբ։


Խորհրդի քարտուղար՝                   Գ․ Դավթյան
Խորհրդի նախագահ՝                   Տ․ Զարգարյան