Jump to content

Իրավական փաստաթղթեր/Համաժողովի արձանագրություն N16062025

Վիքիմեդիա Հայաստան-ից

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
N16062025

Կազմված է 16 հունիսի 2025 թվականին
Բաղկացած է 5 էջից
«ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 16062025
ք. Երևան
16.06.2025թ.

Ղեկավարվելով «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) կանոնադրությամբ (այսուհետ նաև՝ Կանոնադրություն)՝ սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ, ք. Երևան Արշակունյաց 4 հասցեում, ժամը 19:00-ին տեղի ունեցավ Կազմակերպության անդամների հերթական համաժողով:

Համաժողովին մասնակցել է Կազմակերպության 59 անդամներից 37-ը, որից 12-ը առկա, իսկ 25-ը առցանց ձևաչափով։ Համաձայն Կանոնադրության 42 կետի՝ քվորումն ապահովված է։

N Մասնակից անդամներ առցանց առկա
1 Ալետա Հարությունյան
2 Անահիտ Բաղդասարյան
3 Անուշ Մկրտչյան
4 Արամ Սողոմոնյան
5 Արարատ Եգանյան
6 Արգիշտի Տիգրանյան
7 Արթուր Ենգոյան
8 Արմինե Աղայան
9 Արևիկ Ոսկանյան
10 Գոհար Նալբանդյան
11 Դավիթ Պողոսյան
12 Էլեն Հարությունյան
13 Կարեն Հակոբյան
14 Կարեն Տերտերյան
15 Մարիամ Կարապետյան
16 Նարեկ Ավետիսյան
17 Սլավիկ Սահակյան
18 Սոֆի Աբրահամյան
19 Վոլոդյա Գրիգորյան
20 Տիգրան Ազիզբեկյան
21 Տիգրան Զարգարյան
22 Արշալույս Այվազյան
23 Սիլվի Ստեփանյան
24 Սվետլանա Մանուկյան
25 Սվետլանա Խաչատրյան
26 Արգամ Հակոբյան
27 Գարրի Դավթյան
28 Գոհար Ղուլյան
29 Դավիթ Մանուկյան
30 Նորայր Բաղդասարյան
31 Ռոբերտ Թաթոյան
32 Սահականուշ Սահակյան
33 Սարգիս Ղազարյան
34 Սևակ Այվազյան
35 Հասմիկ Կաղզվանցյան
36 Արթուր Խումարյան
37 Գագիկ Սարգսյան
Օրակարգային հարցեր՝
  1. Համաժողովի բացում:
  2. Համաժողովի նախագահողի և քարտուղարի առաջադրում և ընտրություն:
  3. Օրակարգի ընդունում:
  4. Համաժողովի քվեարկության ձևաչափի որոշում (բաց/փակ):
  5. Համաժողովի հաշվիչ հանձնաժողովի անդամների առաջադրում և ընտրություն։
  6. «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի թեկնածուների ներկայացում, հարց ու պատասխան։
  7. «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի ընտրություն:
  8. «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրում, ներկայացում, հարց ու պատասխան։
  9. «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրություն:
  10. Այլ հարցեր:
  11. Համաժողովի փակում:

Համաձայն Կանոնադրության 43 կետի՝ Համաժողովի նախագահողը և քարտուղարն ընտրվում են Համաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, տվյալ նիստի շրջանակներում: Ըստ Կանոնադրության 47 կետի Համաժողովը որոշումներ է ընդունում ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ:

Օրակարգային հարց 2․

  • Համաժողովի նախագահողի և քարտուղարի առաջադրում և ընտրություն։
  • Համաժողովի նախագահողի թեկնածու առաջադրվեց Նորայր Բաղդասարյանը։ Կողմ՝ 31
  • Համաժողովի քարտուղարի թեկնածու առաջադրվեց Գոհար Ղուլյանը։ Կողմ՝ 29

Օրակարգային հարց 3․

  • Օրակարգի ընդունում:
  • Օրակարգը ընդունվեց 32 կողմ ձայնով։

Օրակարգային հարց 4․

  • Համաժողովի քվեարկության ձևաչափի որոշում (բաց/փակ):
  • Համաժողովի քվեարկության բաց ձևաչափ - կողմ 25
  • Համաժողովի քվեարկության փակ ձևաչափ - կողմ 9

Օրակարգային հարց 5․

  • Համաժողովի հաշվիչ հանձնաժողովի անդամների առաջադրում և ընտրություն։
  • Հաշվիչ հանձնաժողովի թեկնածուներ առաջադրվեցին Սևակ Այվազյանը, Արթուր Խումարյանը և Գագիկ Սարգսյանը։
  • Հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատվեց 30 կողմ ձայնով։

Այսպիսով՝

  • Համաժողովը որոշեց Համաժողովի նախագահող ընտրել Նորայր Բաղդասարյանին։
  • Համաժողովը որոշեց Համաժողովի քարտուղար ընտրել Գոհար Ղուլյանին։
  • Ընտրությունը կատարել բաց։
  • Հաշվիչ հանձնաժողովի անդամներ ընտրել Սևակ Այվազյանին, Արթուր Խումարյանին և Գագիկ Սարգսյանին։

Օրակարգային հարց 6․

«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի թեկնածուների ներկայացում, հարց ու պատասխան։

Համաժողովի նախագահող Նորայր Բաղդասարյանը ներկայացրեց, որ «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Արշակ Շահենյանն է։ Առաջարկեց Համաժողովի մասնակիցներին հարցեր ուղղել թեկնածուին։

Կազմակերպության անդամներից Արամ Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց և բարձր գնահատեց Ա․ Շահենյանի գործունեությունը հատկապես կազմակերպության համար դժվարին ժամանակներում։

Կազմակերպության անդամներից Ալետա Հարությունյանը հարց բարձրացրեց, թե ինչու է Ալավերդու վիքիակումբը փակվել, չնայած որ այն եղել է ամենաակտիվ Վիքիակումբը։ Ի պատասխան Ա․ Շահենյանը նշեց, որ չնայած այդ շրջանում ինքը չի ղեկավարել կազմակերպությունը, սակայն տեղյակ է, որ կազմակերպության համար ֆինանսական բարդ ժամանակաշրջանում որոշ ակումբների գործունեություն կանգ է առել, որոնցից մեկն էլ եղել է Ալավերդու Վիքիակումբը։ Սակայն հավելեց, որ ակտիվ համայնքի առկայության դեպքում կազմակերպությունը պատրաստ է ինչպես վերաբացել Ալավերդու վիքիակումբը, այնպես էլ բացել նոր Վիքիակումբներ այն շրջաններում, որտեղ կա ակտիվ համայնք և նվիրված համակարգողի թեկնածու։

Օրակարգային հարց 7․

  • «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի ընտրություն:
  • Համաժողովի նախագահողն առաջարկեց այլ հարցերի բացակայության դեպքում կատարել քվեարկություն։
  • «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի թեկնածու՝ Արշակ Շահենյան։
    • Կողմ՝ 35
    • Դեմ՝ 0
    • Ձեռնպահ՝ 2

Օրակարգային հարց 8․

«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրում, ներկայացում, հարց ու պատասխան։

Համաժողովի նախագահող Նորայր Բաղդասարյանը ներկայացրեց, որ «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուներ են առաջադրվել Արգամ Հակոբյանը, Դավիթ Մանուկյանը և Սարգիս Ղազարյանը։ Առաջարկեց Համաժողովի մասնակիցներին հարցերի ուղղել թեկնածուներին։

Կազմակերպության անդամներից Արամ Սողոմոնյանը հարցեր ուղղեց Արգամ Հակոբյանին՝ նշելով, թե ինչու վերջինս չի հիշատակել իր վիքիկենսագրության այն դրվագները, երբ եղել է արգելափակված, որին ի պատասխան Ա․ Հակոբյանը պատասխանեց, որ դա կարևոր չի համարել, ինչպես և չի նշել իր բազմաթիվ ձեռքբերումների մասին։ Այնուհետև Ա․ Սողոմոնյանը հարց ուղղեց Դավիթ Մանուկյանին՝ ճշտելով, թե ինչ տեսլական ունի վերջինս՝ ընտրվելով Վերստուգիչ հանձնաժողովի կազմում։ Դ․ Մանուկյանը նշեց, որ ստիպված է հղում կատարել Կանոնադրությանը, քանի որ այդտեղից են բխում իր՝ որպես Վերստուգիչ հանձնաժողովի անդամի պարտականությունները։

Օրակարգային հարց 9․

«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրություն:

Համաժողովի նախագահողն առաջարկեց այլ հարցերի բացակայության դեպքում կատարել քվեարկություն։

N Թեկնածու Կողմ Դեմ Ձեռնպահ
1 Արգամ Հակոբյան 24 6 7
2 Դավիթ Մանուկյան 27 4 6
3 Սարգիս Ղազարյան 29 0 8

Օրակարգային հարց 10

Այլ հարցեր:

Համաժողովի նախագահող Ն․ Բաղդասարյանը դիմեց Համաժողովին՝ ճշտելով, թե արդյոք կան այլ հարցեր։

Կազմակերպության անդամ Արամ Սողոմոնյանը տեղեկացրեց, որ ցանկանում է դադարեցնել իր անդամությունը «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ին։ Ն․ Բաղդասարյանը նշեց, որ ցավալի է նման անդամի կորուստը, սակայն եթե Ա․ Սողոմոնյանի ցանկությունն այդ է, ապա վերջինս անդամության դադարեցման համար պետք է դիմում ներկայացնի կազմակերպության Խորհրդին։

Համաժողովի նախագահողը առաջարկեց այլ հարցերի բացակայության դեպքում ամփոփել Համաժողովը։


Համաժողովի նախագահող՝ Նորայր Բաղդասարյան

Համաժողովի քարտուղար՝ Գոհար Ղուլյան