Jump to content

Իրավական փաստաթղթեր/Համաժողովի արձանագրություն N06122025

Վիքիմեդիա Հայաստան-ից

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
N06122025

Կազմված է 06 դեկտեմբերի 2025 թվականին
Բաղկացած է 5 էջից
«ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 06122025
ք. Ծաղկաձոր
06.12.2025թ.

Ղեկավարվելով «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) կանոնադրությամբ (այսուհետ նաև՝ Կանոնադրություն)՝ սույն թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ, ք. Ծաղկաձոր Եղիշե Չարենցի 7 հասցեում, ժամը 17:00-ին տեղի ունեցավ Կազմակերպության անդամների արտահերթ համաժողով:

Համաժողովին մասնակցել է Կազմակերպության 61 անդամներից 39-ը, որից 19-ը առկա, իսկ 20-ը առցանց ձևաչափով։ Համաձայն Կանոնադրության 42 կետի՝ քվորումն ապահովված է։

N Մասնակից անդամներ առկա առցանց
1 Արշալույս Այվազյան
2 Արգամ Հակոբյան
3 Արթուր Խումարյան
4 Անուշ Մկրտչյան
5 Հասմիկ Մայիլյան
6 Հասմիկ Կաղզվանցյան
7 Սևակ Այվազյան
8 Սիլվի Ստեփանյան
9 Գոհար Ղուլյան
10 Գագիկ Սարգսյան
11 Ալետա Հարությունյան
12 Սոնա Խոսրովյան
13 Էրիկ Պեպանյան
14 Սլավիկ Սահակյան
15 Սոֆի Աբրահամյան
16 Սվետլանա Խաչատրյան
17 Դավիթ Մանուկյան
18 Սիրանուշ Շմավոնյան
19 Կարեն Հակոբյան
20 Անահիտ Բաղդասարյան
21 Աշոտ Գաբրիելյան
22 Արարատ Եգանյան
23 Արգիշտի Տիգրանյան
24 Արևիկ Ոսկանյան
25 Արթուր Ենգոյան
26 Գարրի Դավթյան
27 Գոհար Նալբանդյան
28 Դավիթ Պողոսյան
29 Էլեն Հարությունյան
30 Լիանա Երիցյան
31 Նարեկ Ավետիսյան
32 Նարեկ Դզոյան
33 Սահականուշ Սահակյան
34 Սարգիս Ղազարյան
35 Սողոմոն Մաթևոսյան
36 Սուսաննա Մկրտչյան
37 Վահագն Փիլիպոսյան
38 Տիգրան Ազիզբեկյան
39 Տիգրան Զարգարյան

Օրակարգային հարցեր՝

  1. Համաժողովի բացում:
  2. Համաժողովի նախագահողի և քարտուղարի առաջադրում և ընտրություն:
  3. Օրակարգի ընդունում:
  4. Համաժողովի քվեարկության ձևաչափի որոշում (բաց/փակ):
  5. Համաժողովի հաշվիչ հանձնաժողովի անդամների առաջադրում և ընտրություն։
  6. «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Խորհրդի անդամների թեկնածուների առաջադրում, ներկայացում, հարց ու պատասխան։
  7. «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Խորհրդի հանձնաժողովի անդամների ընտրություն:
  8. Այլ հարցեր:
  9. Համաժողովի փակում:

Համաձայն Կանոնադրության 43 կետի՝ Համաժողովի նախագահողը և քարտուղարն ընտրվում են Համաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, տվյալ նիստի շրջանակներում: Ըստ Կանոնադրության 47 կետի Համաժողովը որոշումներ է ընդունում ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ:

Օրակարգային հարց 2․

  • Համաժողովի նախագահողի և քարտուղարի առաջադրում և ընտրություն։
  • Համաժողովի նախագահողի թեկնածու առաջադրվեց Գոհար Ղուլյանը։ Կողմ՝ 31
  • Համաժողովի քարտուղարի թեկնածու առաջադրվեց Արգամ Հակոբյանը։ Կողմ՝ 29

Օրակարգային հարց 3․

  • Օրակարգի ընդունում:
  • Օրակարգը ընդունվեց 32 կողմ ձայնով։

Օրակարգային հարց 4․

  • Համաժողովի քվեարկության ձևաչափի որոշում (բաց/փակ):
  • Համաժողովի քվեարկության բաց ձևաչափ - կողմ 24
  • Համաժողովի քվեարկության փակ ձևաչափ - կողմ 4

Օրակարգային հարց 5․

  • Համաժողովի հաշվիչ հանձնաժողովի անդամների առաջադրում և ընտրություն։
  • Հաշվիչ հանձնաժողովի թեկնածուներ առաջադրվեցին Սևակ Այվազյանը, Դավիթ Մանուկյանը, Ալետա Հարությունյանը և Գագիկ Սարգսյանը։
  • Հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատվեց 30 կողմ ձայնով։

Այսպիսով՝

  • Համաժողովը որոշեց Համաժողովի նախագահող ընտրել Գոհար Ղուլյանին։
  • Համաժողովը որոշեց Համաժողովի քարտուղար ընտրել Արգամ Հակոբյանին։
  • Ընտրությունը կատարել բաց։
  • Հաշվիչ հանձնաժողովի անդամներ ընտրել Սևակ Այվազյանին, Դավիթ Մանուկյանին, Ալետա Հարությունյանին և Գագիկ Սարգսյանին։

Օրակարգային հարց 6․

«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Խորհրդի անդամների թեկնածուների առաջադրում, ներկայացում, հարց ու պատասխան։

Համաժողովի նախագահող Գոհար Ղուլյանը ներկայացրեց, որ «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ Խորհրդի անդամների թեկնածուներ են առաջադրվել Արթուր Խումարյանը, Արշալույս Այվազյանը, Սեդա Այդինյանը, Սոնա Խոսրովյանը, Սվետլանա Խաչատրյանը և առաջարկեց Համաժողովի մասնակիցներին հարցեր ուղղել թեկնածուներին։

Կազմակերպության անդամներից Ալետա Հարությունյանը հարցեր ուղղեց թեկնածուներին՝ նշելով, թե ինչ են պատրաստվում անել թեկնածուները Խորհրդի կազմում, որպեսզի կարողանան տարածել վիքիգաղափարախոսությունը։ Ինչին Խորհրդի թեկնածուները տվեցին պատասխաններ կիսվելով իրենց փորձով և տեսակետերով։ Այնուհետև առցանց մասնակիցներից հարց հղեց Անահիտ Բաղդասարյանը, որի հարցը կապված էր Վիքիպեդիայի հանդեպ վստահությունը բարձրացնելու համար և համաժողովի քարտուղար Արգամ Հակոբյանը պատասխանեց, որ այդ հարցը կապ չունի Խորհրդի անդամի ընտրութունների օրակարգի հետ և այդ հարցին կպատասխանեն քիչ անց։ Այնուհետև հարց հղեց Սլավա Սահակյանը, որ ով կարող է արդյոք Խորհրդի անդամի թեկանածություն դնել, պարտադիր է, որ այդ անձը լինի Վիքիմեդիա Հայաստանի անդամ, թե ոչ ինչին քարտուղարը պատասխանեց, որ ոչ Վիքիմեդիա Հայաստանի անդամ լինելը պաչտադիր չէ։։

Օրակարգային հարց 7․

«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Խորհրդի անդամների ընտրություն:

Համաժողովի նախագահողն առաջարկեց այլ հարցերի բացակայության դեպքում կատարել քվեարկություն։

N Թեկնածու Կողմ Դեմ Ձեռնպահ
1 Արթուր Խումարյան 33 0 6
2 Արշալույս Այվազյան 31 0 8
3 Սեդա Այդինյան 32 0 7
4 Սոնա Խոսրովյան 29 0 10
5 Սվետլանա Խաչատրյան 32 0 7

Օրակարգային հարց 8

Այլ հարցեր:

Համաժողովի նախագահող Գ․ Ղուլյանը դիմեց Համաժողովին՝ ճշտելով, թե արդյոք կան այլ հարցեր։

Կազմակերպության անդամ Անահիտ Բաղդասարյանը կրկին հղեց իր հարցը, ինչին պատասխանեց կազմակերպության նախագահ Արշակ Շահենյանը։ Քննարկեցին վստահության բարձրացման և վիքիգաղափարախոսության տարածման հարցը։

Համաժողովի նախագահողը առաջարկեց այլ հարցերի բացակայության դեպքում ամփոփել Համաժողովը։


Համաժողովի նախագահող՝ Գոհար Ղուլյան

Համաժողովի քարտուղար՝ Արգամ Հակոբյան